Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին սիրախաղում է և ժամանակ է անցկացնում հոլիվուդյան հայտնի դերասան Իթան Հոուքի հետ: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Հոուքը և Ջոլին մշտապես նամակագրության մեջ են գտնվում և ավելի ու ավելի հաճախ են հանդիպում միմյանց:
«Անջելինան խոստովանել է, որ իր ներսում թիթեռնիկներ են թռչում, երբ ինքը հաղորդագրություններ է ստանում Իթանից»,- ասել է դերասանուհուն մոտ գտնվող աղբյուրը: