Ռոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ պայմանավորվել է արագացնել C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային։
 
«Իհարկե, քննարկել ենք ռազմա–տեխնիկական ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության վիճակը, մասնավորապես, Թուրքիային զենիթա–հրթիռային C-400 «Տրիումֆ» համակարգերի մատակարարման պայմանագրի կատարումը։ Որոշվել է արագացնել այս պաշտպանական համակարգերի մատակարարման ժամկետները»,– ասել է Պուտինը՝ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տված մամլո ասուլիսի ժամանակ։