Արտաշատի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ,  ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը հայտնեց, որ ոստիկանությունը փորձում է ճնշել իրեն և թույլ չտալ, որ մասնակցի  ցույցերին:
 
«Ես բազմաթիվ խաղաղ ցույցեր եմ իրականացնել արդարության հասնելու համար, բայց արդեն 1 տարի է ինձ հետպնդում են: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ ցույցերի մասնակցեմ կամ հացադուլ  հայտարարեմ: Աղջիկս ծանր հիվանդ էր ու ես ստիպված երիկամս վաճառեցի ապարանցի Փարվանյան Տիգրանին, որի եղբայրը ծանր վիճակում էր: Էս մարդիկ խաբեցին ու ինձ 28 հազար դոկարի փոխարեն 18 հազար դոլար վճարեցին, հետո էլ իմ վրա սուտ ցուցմունք տալու մեղադրանք դրեցին»,-նշեց ազատամարտիկը:
Ազատամարտիկը նշեց, որ միացել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընկերների հրավիրած նստացույցին:
Նա հայտնեց նաև, որ իր գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 9-ին, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նախագահող դատավորը Արմեն Բեկթաշյանն է: