Ֆրանսիական հումոր․ Փրանքերները եկեղեցում սուրբ ջուրն ալկոհոլով են փոխարինելՖրանսիական գեղատեսիլ Շատո Շալոն փոքրիկ քաղաքի եկեղեցի այցելած զբոսաշրջիկները զարմացել էին՝ նկատելով, որ տեղացի կատակասերները սուրբ ջուրն ալկոհոլով են փոխարինել, փոխանցում է AFP-ն։
 
Ֆրանսիայի արեւելքում Յուրա փոքրիկ գյուղի եկեղեցու այցելուներից շատերը զգացել են eau-de-vie մրգային բրենդիի բույրը։ Դրանից հետո ավազանն արագ մաքրել են ու սուրբ ջրով լցրել։
 
Յուրա համայնքի ղեկավար Քրիստիան Վուիլեմն ասել է, որ դա «ինչ-որ մեկի կատակն է»։ «Անձամբ ինձ դա ծիծաղեցրել է։ Դա անողը հումորի զգացում ունի։ Բայց չեմ կարծում, որ դա բոլորին զվարճացրեց»,-ասել է նա։