Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել էր ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ:
 
Նա առաջարկ է արել քառօրյա պատերազմում զոհված տղաների ծնողներին, որպեսզի վերջիններս հավաքվեն ու մի ընդհանուր հայտարարի գան՝ կապված Ծառուկյանի կողմից տրվող ֆինանսական մեծ աջակցության և օժանդակության համար:
Ֆեյսուքյան մի շարք օգտատերեր կարծես թե հատուկ արշավ են սկսել Գագիկ Ծառուկյանի դեմ: Հիշելով վերջինիս նախկին քաղաքական գործունեությունը, Ծառուկյանի գրեթե ցանկացած բարեգործություն, վերագրում են որպես փիառի: 
Իհարկե շնորհակալ պետք է լինել նախևառաջ մեր զինվորներին, նրանց ծնողներին, բայց այդուհանդերձ պետք է նաև արժանին մատուցել բոլոր այն մարդկանց՝ անկախ քաղական դիրքից ու պաշտոնից, ովքեր իրենց իրական աջակցությունն են հայտնում այն մարդկանց, ովքեր որ ունեն դրա կարիքը. սա էլ օգտատերերի մյուս կողմի դիրքորոշումն ու վերաբերմունք է Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ քայլին: