Մոսկվայի «Курский» կայարանից մարդկանց տարհանել են:
 
Այս մասին հայտնում է life.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ, տարհանումը պայմանավորված է «տեխնիկական խնդիրների» հետ, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: «Հարգելի ուղևորներ, տեխնիկական պատճառներով պայմանավորված խնդրում ենք բոլորին լքել կայարանը»,- հայտարարել են կայարանի աշխատակազմի անդամները:
 
ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցները նույնպես մարդկանց հորդորում են հեռու մնալ կայարանի տարածքից: