Երեկ՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արման Հ.-ն դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի բնակիչ իր քույրը՝ 29-ամյա Ա. Հ.-ն, ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո նորածնի հետ քրոջը տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բկ:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Արման Հ.-ն հայտնել է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածնին հետազոտել են և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանի՝ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է: