Չինաստանի Շանդու նահանգում ֆուրգոնի վարորդը մեծ արագությամբ ընթանալիս վրաերթի է ենթարկել մոր ու երեխայի, ովքեր, ինչպես հետո պարզվել է, եղել են նրա կինն ու որդին:  Վրաերթից հետո, վախենալով պատժից, նա փախուստի է դիմել՝ չիմանալով, որ չամփին անօգնական մեռնողներն իր կինն ու երեխան են:
 
Բժիշկների ժամանման պահին երեխան, ով սկուտերով է եղել, արդեն մահացած է եղել, իսկ մայրը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է վարորդին և նրան վերադարձրել վրաերթի վայր, որտեղ էլ նա իմացել է, թե ում է վրաերթի ենթարկել: