Գվատեմալայի Էլ Կարմեն Ֆրոնտերա քաղաքում չորս տղամարդ և մեկ կին մահացել է տոնածառ զարդարելու ժամանակ
Գվատեմալայի Էլ Կարմեն Ֆրոնտերա քաղաքում չորս տղամարդ և մեկ կին մահացել է տոնածառ զարդարելու ժամանակ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձր լարումով գծի հպման հետևանքով: Էլեկտրական հոսանքի հարվածի հետևանքով բոլորը մահացել են տեղում:
 
Նշվում է, որ մահացածները 17-24 տարեկան են եղել:
 
Տեղացիների խոսքով՝ քաղաքում տոնածառը տեղադրվում է նույն վայրում արդեն 20 տարի: Նրանք հավելել են, որ անցյալում նման դեպ երբեք չի եղել: