Աղջիկների «Գյումրի» ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքի ապրելակերպի մասին պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրուծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին, կիսախարխուլ դոմիկում: Մայրը հազարավոր այլ գյումրեցիների նման մշտականաշխատանք չունի:
 
Հիմնականում ամռան ամիսներին աշխատում է մոտակա անասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել ենգետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական սողանքների պատճառով տնակի պատերինխորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սան է ևերազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն ունենալու: