Ապրիլի 4-ին՝ ժամը 11:54-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 եւ «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:
«Volvo» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է Սպիտակի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: