Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է կենտրոնի աշխատակիցներից մեկը, գրում է ria.ru-ն: Նշվում է, որ 3 հրշեջ-փրկարար էլ տուժել են: 
 
«Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 8 քմ։ Այն մարվել է»,- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Իլյա Դենիսովը: Հայտնի է նաև, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 3-րդ հարկում գտնվող պահեստում: