Մենք բոլորս էլ երբեմն տառապում ենք գլխացավերից, սակայն այժմ կա դրանցից ազատվելու հիանալի միջոց։  Ցավը մեղմացնելու համար անհրաժեշտ է միայն ուտել ադամաթուզ (բանան) և խմել հնարավորինս շատ ջուր։
 Այս հնարքը, սակայն, ոչ միշտ է օգնում. գլխացավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով, հետևաբար, բուժման ընդհանուր մեթոդները ոչ բոլոր դեպքերում են օգնում։ Գլխացավերը կարող էն առաջանալ ընդհանուր խնդիրների հետևանքով, ինչպիսիք են հոգնածությունը կամ ջրազրկումը, սակայն դրանք կարող են նաև վկայել ուրիշ՝ ավելի լուրջ խնդիրներ։
 Այնուհանդերձ գլխացավի դեպքում անմիջապես հաբեր ընդունելու փոխարեն, լավ կլինի սկզբում ստուգել արդյո՞ք դրանք այլ առողջական խնդիրներով չեն պայմանավորված։
 Գոյություն ունի գլխացավի 4 տարածված տեսակ, և դրանք բոլորն ել պայմանավորված են առողջական խնդիրներով։
 
Սինուսային գլխացավ
 Ճակատային ծոցի բորբոքման դեպքում հնարավոր են գլխացավեր այդ հատվածում։ Այդ գլխացավերն առաջանում են վարակների արդյունքում և կարող են հանգեցնել այտերի, ճակատի և աչքերի հատվածումն ճնշման, ինչպես նաև տենդի։
 
Բուժում. փորձեք հնարավորիս շատ հեղուկ օգտագործել։ Ամենալավ միջոցը տաք ջուրն է, քանի որ այն արդյունավետ կերպով պայքարում է բորբոքման դեմ և բացում է ճակատային ծոցը։
 Բացի այդ, օգտագործեք նարինջ և վիտամին С-ով հարուստ որևէ այլ մթերք կամ խմեք կիտրոնով կանաչ թեյ, քանի որ վիտամին С-ն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակների դեմ։
 
Լարվածության արդյունքում առաջացած գլխացավ
 Սա գլխացավի ամենատարածված տեսակն է, որը դրսևորվում է գլխի շուրջ ճնշող ցավի տեսքով, մասնավորապես՝ պարանոցի, քունքերի և գլխի ետևի հատվածում։
 Այս ցավը հաճախ կարող է հանգեցնել սրտխառնոցի և փսխումի։ Ենթադրվում է, որ սա լինում է սթրեսի արդյունքում, ինչի պատճառով կծկվում են գլխի և պարանոցի մկանները։
 Բուժում. ցավը մեղմացնելու համար լավ միջոց կարող են հանդիսանալ կոճապղպեղով թեյը և անանուխի յուղը։ Բացի այդ, կոճապղպղեղով թեյը շատ լավ հակաբորբոքային միջոց է։
 
Կլաստերային գլխացավ
 Գլխացավի այս տեսակը կարող է առաջանալ աչքերից որևէ մեկի հատվածում և հիմնականում հանդիպում է կանանց մոտ։ Այն առաջանում է հանկարծակի և հանգեցնում է գլխի մի կողմում ուժգին ցավերի։ Այս դեպքում հաճախ առաջանում է նաև քթի փակվածություն, որի պատճառները դժվար են հայտնաբերել։
 
Միգրեն
 Միգրենը հիմնականում հանդիպում է 25-55 տարեկան անձանց մոտ։
 Գլխացավի այս տեսակը շատ ավելի բարդ է, քան սովորական գլխացավը, քանի որ այն իր մեջ ներառում է բազմաթիվ նյարդաբանական ախտանիշներ։ Միգրենը գլխի մի կողմում ինտենսիվ, ուժգին, բաբախուն ցավ է։ Միգրենի դեպքերի 1/3-ի ժամանակ այս ցավն առաջանում է գլխի երկու կողմում։
 Միգրենի ժամանակ մարդկանց նաև անհանգստացնում են սրտխառնոցները, փսխումը, տեսողության խանգարումները, լույսի, ձայնի, հոտի և հպումների հանդեպ զգայունությունը, ինչպես նաև դեմքի հատվածում թմրածության ու ծակծկոցի զգացողությունը։
 Բուժում. ապացուցվել է, որ միգրենով տառապող շատ հիվանդներ իրենց ավելի լավ են զգում վիտամին В12-ի, մագնեզիումի և օմեգա-3 ճարպաթթուների օգտագործման դեպքում։