Սա վերջին հնարավորությունն է, որպեսզի 27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները գումարով ազատվեն քրեական հետապնդումից
Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից:
 
Այսինքն՝ սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, վճարելով 3.600.000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան:
 
2019թ.-ից հետո կմնա երկու ճանապարհ՝ կա՛մ ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե վաղեմության ժամկետը չի անցել, կա՛մ չվերադառնալ Հայաստան: