Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել: Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են 
Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած մասը վերջնական փլուզման վտանգի տակ է: Սբ. Ստեփանոս վանքը ակտիվ գործել է մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը և  հանդիսացել հայ հավատացյալների կարևորագույն աղոթատեղիներից մեկը: