Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Բաքվի Նարիմանովի շրջանի «Չերմետ» կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել,որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց…Ըստ ԶԼՄ-ների պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում…Ըստ նախնական տեղեկությունների պայթել է չվնասազերծված արկ… 
 
Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում… Տեսանյութում պարզ երևում է, որ առանց անվտանգության նորմերի պահպանման մեծ քանակությամբ չվնասազերծված զինամթերք է հավաքված կույտերով,որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում…