Հարբած ռուս կին զբոսաշրջիկը Դուբայում ծեծի է ենթարկել և կծել է կին ոստիկանին, ինչպես նաև գլխով կոտրել իրավապահների ավտոմեքենայի ապակին։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարին։ Իրավապահներին հայտնի է դարձել հյուրանոցներից մեկի մուտքի մոտ` երկու ոչ սթափ վիճակում գտնվող զբոսաշրջիկ կանանց վեճի մասին։ Երբ կին ոստիկանը մոտեցել է 24-ամյա ռուս զբոսաշրջիկին և փորձել նրան ձեռնաշթղա հագցնել, նա սկսել է դիմադրել, հարվածել է իրավապահին և կծել դեմքը։ Սպաներին հաջողվել է նրան ավտոմեքենա նստեցնել, որից հետո կինը գլխով հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի ապակուն։
Զբոսաշրջիկ կնոջը մեղադրանք են առաջադրել,  ապրիլի 3-ին դատարանը ճանաչել է նրա մեղքը՝ նշելով, որ լիկյորի ազդեցության տակ է եղել։ Դատարանում նա հայտարարել է, որ ոստիկանին չի կծել։ Դատավճիռը կկայացվի ապրիլի 29-ին։