Թվում է՝ արքայական ընտանիքի անդամները կարող են իրենց թույլ տալ, ինչ ցանկանան, սակայն նրանց առաջ բազմաթիվ սահմանափակումներ կան: Մեծ Բրիտանիայում սահմանված խիստ կանոններից մեկը, օրինակ, վերաբերում է ջուր խմելուն: Ինչպես գրում է The Independent -ը, արքայական ընտանիքի անդամներին արգելված է ջուր խմել դրսում: Նրանք չեն կարող սրճարանում, ռեստորանում հատկապես այլ երկրներում ճանապարհորդելիս ծորակից ջուր խմել:
Արգելված են նաեւ մի շարք ծովամթերքներ: Դրանցից են, օրինակ, ոստրեները եւ խեցգետինները: Չի կարելի նաեւ հում միս ուտել՝ սովորություն, որը մի քանի տարի առաջ տարածված էր հոլիվուդյան աստեղերի շրջանում:
Այս արգելքները թագավորական ընտանիքի անդամների առջեւ դրված են, որպեսզի նրանք խուսափեն սննդային թունավորումներց: Ըստ մասնագետների՝ նշված մթերքներից հատկապես դրսում կարելի է հեշտությամբ թունավորվել: