
Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Արարատ լեռան վրա քուրդ զինյալների ու թուրքական զինուժի միջեւ զինված բախման հետեւանքով 2 թուրք զինվորական է վիրավորվել ու տեղափոխվել Իգդիրի հիվանդանոց։
Թուրքական ուժերը լրացուցիչ ուժեր են կանչել եւ փորձել հետապնդել բախման վայրից հեռացող քուրդ զինյալներին։