Հռոմի պապի կողմից( Գրիգոր Նարեկացուն <<ՙՆարեկացի Տիեզերական վարդապետ>> հռչակելուց երեք տարի անց )Վատիկանի պարտեզներում բացվում է Նարեկացու բրոնզաձույլ արձանը: Այն կօծի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Արարողությանը կմասնակցի Հայաստանի նախագահը: Նա պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ:
Արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է: Այն ձուլվել է Չեխիայիում՝ Սուրբ Աթոռում :Արձանի երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնի վեհարանում:
Վատիկանի պարտեզներում արձանի բացումից հետո տեղի կունենա Էկումենիկ արարողություն` Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կիլիկիո Վեհափառի մասնակցությամբ:
Վատիկանում Սերժ Սարգսյանը կհանդիպի Հռոմի Պապի, Սուրբ Աթոռի պետքարտուղարի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի հետ: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև կստորագրվի գործակցության համաձայնագիր:
Երկու օրվա ընթացքում՝ նախատեսվում է նաև աշխատանքային այց Իտալիա: Նախագահ Սարգսյանը կհանդիպի իր պաշտոնակցի, Իտալիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ: