«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է էլ ավելի ընդլայնվել:
Մեր տեղեկություններով, այս տարի նախատեսված է եւս 5 «երեւան Սիթի» սուպերմարկետներ բացել:
 
«Երեւան Սիթի»-ի գլխամասային գրասենյակից մեր թղթակցի հարցին ի պպատասխան նշել են, որ առայժմ երկու «Երեւան Սիթի»-ի բացումն է հստակ՝ Տիգրան Մեծ եւ Րաֆֆի փողոցներում, մնացածի մասին մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ փողոտա-37 շենքում շուտով բացվելու է հերթական «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մինչ այդ այնտեղ գործում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը: