Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։
 
Ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից «տրախտիաստմա» ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9 ամսական Արևիկ Մ.-ն է։