Այսօր`ապրիլի 5-ին, կառավարության վերջին դռնբաց նիստն էր: Նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին՝ ասելով, որ Սահմանադրության պահանջների համաձայն՝ ներկայացնելու են հրաժարական:
 
«Սահմանադրության պահանջից ելնելով` ներկայացնելու ենք կառավարության հրաժարական: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար։ Չուրախանաք, շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպով: Տեմպը չգցեք»,- ասաց վարչապետը: