
6 կգ կշռող ռոբոտ Հենրին ունի 1․8 մետր հասակ, մուգ աչքեր, մուգ մազեր։ Ռոբոտի այս տարբերակն արժե 11-15 հազար դոլար։ Լրացուցիչ գումարի դիմաց ընկերությունը խոստանում է փոխել ռոբոտի ցանկացած պարամետր՝ կախված գնորդի ճաշակից։
Հենրին տիրուհու համար կարող է երգել նրա սիրելի երգերը կամ նորություններ հայտնել, ֆիլմեր քննարկել, ինչպես նաև կատակել։ Մաքմուլենի խոսքով՝ մշակողների հիմնական նպատակն է թույլ չտալ, որ կանայք իրենց միայնակ զգան։