Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
 
«Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն ! Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին:
 
Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»: