Օրերս Առաջին ալիքը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել են նոր հեռուստանախագիծ՝ «Անկախ տարիքից»։  Հաղորդման հիմքում միջին և ավելի մեծ տարիքով կանանց վիրահատությունների միջոցով գեղեցկացնելն է:
 
Առաջին ալիքն էլ նախքան հաղորդման բուն եթերը ոչինչ չէր խնայել, որ հաղորդումը մեծ մասսայականություն ունենա, համենայն դեպս՝ այդ մասին վկայում էր ֆեյսբուքում վճարումի հիմունքներով արված անոնսի գովազդը:Սակայն ինչպես ռուսներն են ասում՝ «Хотели как лучше, а получилось как всегда»:
 
Այս անգամ համացանցային օգտատերերն իրենց հերթական բողոքն ուղղեցին հաղորդման հեղինակներին՝ նշելով, որ այս ձևով կնոջը վերաբերվում են որպես տիկնիկի և ցույց տալիս, որ առանց գեղեցկության, տվյալ պարագայում առանց վիրահատական միջամտության՝ նա այլևս ոչինչ է և որևէ մեկին պետք չէ:  Ստացվում է, որ Առաջին ալիքը կնոջն ինքնավստահություն տալու փոխարեն մի բան էլ նրան դարձնում է ավելի անինքնավստահ, որովհետև գաղտնիք չէ, որ վիրահատական միջոցներն էժան հաճույք չեն, իսկ չէ՞ որ  այդ  ամենից անվճար օգտվելու հնարավորություն են ունենալու միայն ընտրված մասնակիցները, իսկ մյուս միջին վիճակագրական  կանայք ի՞նչ պետք է անեն:
Քննադատությունները նաև ուղղված էին այն բանին, որ կրկին այդ ամենն արվում է մեր՝ հարկատուներիս հաշվին:
Ինչևէ, ստորև առանց խմբագրման ներկայացնենք քննադատություններից միայն մի քանիսը, թեպետ շատերը հաղորդման հեղինակների և հեռուստաընկերության կողմից արդեն հեռացվել են՝ այդ ամենը փորձելով ներկայացնել գեղեցիկ փաթեթավորվամբ:
 
«Հարգելի Առաջին ալիք, մենք նրա համար չենք հարկ մուծում, որ դուք նման հաղորդումներ նկարեք։ Սրա փոխարեն մի նորմալ հաղորդում նկարեիք համաշխարհային մշակութային արժեքների մասին, թե՞ բնակչությանը զոմբիացնելը ձեր հիմնանպատակն եք սարքել արդեն պաշտոնապես ու բացահայտ։
Սրա տեղը արժեր,անապահով ընտանիքների ընդգրկել,ոչ թե գեղեցկությունը փոխելու,այլ էդ մարդկանց առողջությունը բարելավելու։ 
Այսօր ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդը,անգամ չի կարողանում մի դեղ գնել,իսկ Դուք գեղեցկացնում եք կանանց,այն դեպքում,որ Ձեր շահույթ.
Սա խայտառակություն ա ուղղակի։ Կինը ապրանք չի, հարգելիներս։ Ձեր հիմար գլուխները, որ աղբով են լցված դեռ չի նշանակում, որ էդ աղբը պիտի տարածեք։ Սա հանրային հեռուստաընկերություն ա, ՀՀ քաղաքացիների հարկերի շնորհիվ գոյություն ունեցող։ Դուք չեք կարող ամեն մի զառանցանք եթեր հրապարակել»։