Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարն այս տարի կայանալու է հունիսի 20-30-ը Ջերմուկում:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է  27 հազ. դոլարին համարժեք դրամ:
2017-ին հուշամրցաշարում 90 շախմատիստներ էին հանդես եկել, հաղթողի կոչումը նվաճել էր 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը: 
2-3-րդ տեղերը զբաղեցրել էին Տիգրան Քոթանջյանն ու Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս):