Դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը շարունակում է մնալ համացանցային օգտատերերի ուշադրության կենտրոնում: Քննադատություններն ու քննարկումները շարունակվում են` չնայած այն բանին, որ անձամբ դերասանը և նրա 2 սերերը` նախկին կինը և 19-ամյա Մարիամը, շարունակում են լռել` չպարզաբանելով որևէ բան:
 
Սակայն պարզ է դարձել, որ Տիգրան Մնացականյանը միավորվել է նախկին կնոջ` Լիանա Առաքելյանի հետ: Այս մասին վկայում են Լիանայի ֆեյսբուքյան էջի լուսանկարները, որոնցում առաջին հայացքից երևում է հաշտ ու համերաշխ ընտանիք, ավելին` լուսանկարներին կից Լիանան նշել է, որ իրեն սիրահարված է զգում (feeling loved): Լուսանկարների մեկնաբանություններում բոլորը իրենց ուրախությունն են հայտնում զույգի վերամիավորման համար` նրանց հարատև երջանկություն մաղթելով:
«Տա Աստված, որ էլ ոչ մի չնչին երևույթ չխանգարի Ձեր երջանկությանը», «Լիանա, ջան, շատ ուրապ եմ, թող էլ երբեք նման բան չլինի», «Քո բարությունը սահման չունի, թող չար մարդիկ հեռու մնան քեզնից», «Կյանքում լինում են պահեր, երբ քեզ դավաճանված ես զգում, բայց երբ սիրահարվում ես, ցանկանում ես վայելել այդ ժամանակը, հասկացեք և հարգեք միմյանց»… Նմանատիպ բազմաթիվ մեկնաբանություններ կարելի է տեսնել Լիանայի էջում, որոնք ապացույցն են այն բանի, որ Լիանան ներել է ամուսնու դավաճանությունը, ավելին` բարի մաղթանքներին պատասխանում է հետևյալ կերպ. «Աստված բոլոր սիրող զույգերին ու բոլոր սիրով ստեղծված ընտանիքներին պահապան»:
Հատկանշականն այն է, սակայն, որ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը դեռ շարունակում է ամուսնացածի կարգավիճակը պահել ֆեյսբուքյան իր էջում, պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Instagram-ի story հատվածում, որոնցից մեկը ` հենց այս Մարտի 8-ին, ավելին` Մարիամը ներկայանում է Մնացականյան ազգանունով: Բացի դրանից, նա նաև հարսանեկան զգեստով լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում բոլորը շնորհավորում էին նրան` ամուսնության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Տիգրանի բաժանության լուրերին, Մարիամն ասել էր. «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն»:
Թե սիրային այս եռանկյունու հետ կապված դեռ ինչ պատմություններ ի հայտ կգան, դժվար է ասել…