Ֆրանսիայում հայտնի թավջութակահարուհի Օֆելյա Գայարի 1.3 մլն եվրո արժողությամբ երաժշտական գործիքը գողացվել է: Այս մասին տեղեկացնում է goodnews.ua-ն:Դեպքը տեղի է ունեցել Փարիզի արվարձաում գտնվող Սեն-Սեն Դենի հատվածում: Ինչպես հայտնում են, Գայարը դուրս է եկել իր տանից և ցանկացել է մեքենա նստել, սակայն այդ պահին նրա վրա է հարձակվել դանակով զինված տղամարդ և պահանջել՝ իրեն տալ թավջութակը և բջջային հեռախոսը: Պատահարի արդյունքում ինքը՝ կինը չի տուժել: Հայտնի է դարձել, որ ավազակը յուրահատուկ թավջութակ է գողացել, որը պատրաստվել է երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Ֆրանչեսկո Գոֆրիլերի կողմից՝ 1737թվականին: