Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի իրավապահ մարմինները փնտրում են այն քաղաքացուն, ով գազային ատրճանակով կրակել է ոստիկանի դեմքին ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Այս մասին հաղորդում է Ntv.ru լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ոստիկաններին:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ մայրաքաղաքի «1905» փողոցում:
Ոստկանության հաղորդման համաձայն՝ փողոցում ծառայություն անցկացնող պարեկային ոստիկանը դիտողություն է արել մի քաղաքացու, ով, ի պատասխան դիտողության՝ հանել է գազային ատրճանակն ու կրակել ոստիկանի դեմքին։
Կրակելուց հետո նա փախուստի է դիմել դեպքի վայրից։ Նախնական տեղեկատվությամբ՝ դեպքը որակվել է որպես խուլիգանություն։ Այժմ ոստիկանները փնտրում են խուլիգանություն կատարած քաղաքացուն։
Հավելենք նաև, որ վիրավոր ոստիկանի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։