Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար։ Գարիկ Մարտիրոսյանն իր տատիկին է ցույց տվել։«Ես եմ՝ տատիկիս հետ։ Լուսանկարն ուղիղ 42 տարի առաջ է արվել՝ 1976-ի ապրիլի 5-ին, Բրուքլինում։ Մենք ամբողջ ընտանիքով Նյու Յորք էինք ժամանել <<Լեդ Զեփելին>>
խմբի համերգին։ Համերգն արդեն ջնջվել է իմ հիշողությունից, բայց  ես առայսօր հստակ հիշում եմ, թե ինչպես էր Փեյջն իր սպիտակ կիթառով նվագում<< Over the Hills and Far Away>>ստեղծագործության նախաբանը, կամ, ինչպես էր Փլանթը փակ աչքերով երգում <<Since I’ve been loving you>> երգը։ Ու չնայած այն, որ  լուսանկարի հակառակ կողմում գրված է․ «Երևան, Լ․ Մելիքյանի ֆոտոատելյե, 1976 թ․», բայց ես, ավելի շատ, իմ հիշողություններին եմ վստահում, քան ինչ-որ Մելիքյանի։ Ի՞նչ է նա առհասարակ հասկանում հարդ ռոքից, այդ Լ․ Մելիքյանը»: