Ձեզ ենք ներկայացնում Արիկա Ստովալի և նրա ընկերոջ Հենքս Հանթերի պատմությունը, ովքեր հրաշքով ողջ են մնացել սարսափելի ավտովթարից հետո: Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, երբ բեռնատարը 120 կմ/ժ արագությամբ բախվել էր մետաղե սյանը: Երևի թե ոչ ոք ողջ չէր մնա այդպիսի սարսափելի ավտովթարից հետո, սակայն երիտասարդ զույգը գիտեր, որ նրանց ինչ-որ մեկը պահպանում է։  Ֆեյսբուքի իր էջում Արիկան գրել է, որ չի կարող բառերով նկարագրել այն, թե ինչ էր զգում ավտովթարից վայրկյաններ անց:
 
Երբ Արիկան ու Հենքսը փրկարարների օգնությամբ դուրս եկան մեքենայից, նրանք մեքենայի մոտակայքում գտան Աստվածաշունչը, բացված այն էջում, որտեղ մուգ տառերով նշված էր. «Մի վախեցեք, Հիսուսը Ձեզ հետ է»: Զույգը հասկացավ, որ սա պատահականություն չէ, այլ Աստված է իրենց պահպանել: Արիկան նաև գրում է. «Աստված այնպես արեց, որ Հենքսը կարողանա այնպես ղեկավարել բեռնատարը, որ այն հարվածի սյանը մեքենայի մեջտեղով ու դրա շնորհիվ մենք ողջ մնացինք»: Այս հրաշք զույգը այժմ լրիվ լավ է և նոր կյանք է սկսել: