ՄԲ վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններինՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:
 
«Մենք սովորաբար չենք մեկնաբանում հարցերը, որոնք կապված են այլ երկրներում ընտրություններին և թեկնածուների առաջադրման հետ: Այնպես որ շատ քիչ հավանական է, որ մենք կմեկնաբանենք այդ հայտարարությունը»,- «Ռիա-նովոստի»-ին պատասխանել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից:
 
Պուտինն այսօր հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: