«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հասել է Երեւան` Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում:
ՀԺ-ի լրագրող Նիկոլայ Ավետիսյանը գնացել է սույն տեղեկության հետքերով, զրուցել գումարտակի հրմանատարի, հոսպիտալում հայտնված զինվորի, Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սեւտերտերյաի հետ: Պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ նաեւ քրեական գործ կա հարուցված: Ինչ է տեղի ունեցել իրականում, ով է մեղավոր: Միջադեպը բավական մութ կողմեր ունի:
Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի վաղվա համարում