119 Սիրիացի անչափահասներ գտնվում են Թուրքիայի քրեակատարողկան հիմնարկներում
2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում օտար քաղաքացիություն ունեցող 169 անչափահաս է գտնվում:
 
Թուրքական «Birgün.net» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել  Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալներից: Ըստ այդմ՝ նշված 169 անչափահասներից 119-ը սիրիական պատերազմից փախչելով Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաներ են:
 
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի սկզբից մինչ օրս Թուրքիայում ապաստան է գտել 2 մլն 900.000 սիրիացի: Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ այդ թիվն իրականում 3.5 միլիոնից ավելի է:
 
Ընդհանուր առմամբ,  Թուրքիայում այս պահին պատիժ է կրում 2.818 անչափահաս: Աղբյուրի համաձայն՝ 2017թ. հունվարի 2-ի դրությամբ թուրքական բանտերում 2.402 անչափահաս դատապարտյալ կար: Այսպիսով, 10 ամսում անչափահաս դատապարտյալների թիվն ավելացել է 17 տոկոսով:
 
Անչափահաս դատապարտյալներից միայն 8-ն է գտնվում բաց ռեժիմի բանտում, մյուս 2.810-ը փակ ռեժիմի բանտերում են: Բանտերում գտնվող երեխաներից 2.721 -ը տղաներ են, 97-ը՝ աղջիկ:
 
Թուրքական բանտերում գտնվող օտար քաղաքացիություն ունեցող երեխաներից 31-ը Աֆղանստանի, 7-ը՝ Պակիստանի, 4-ը՝ Իրաքի, 2-ը՝ Իրանի, 2-ը՝ Թուրքմենստանի, 1-ը՝ Ալժիրի, 1-ը՝ Ինդոնեզիայի, 1-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են: