Շոտլանդիայի 55-ամյա բնակչուհի Լորի Մեյսակն իր 24-ամյա դստեր՝ Էմիի հետ մասնակցել է Miss Galaxy գեղեցկության մրցույթին՝ յուրահատուկ մարտահրավեր նետելով երիտասարդ աղջկան:
Ինչպես նշում է life.ru-ն, չորս երեխաների մայրը պատմել է, որ դուստրը 19 տարեկանից նմանատիպ մրցույթների է մասնակցում և որ ինքը նրան միշտ աջակցել է: Բայց վերջերս ընկերները Լորիին համոզել են մասնակցել գեղեցկության մրցույթի ու առաջին անգամ հանդես գալ ոչ թե որպես դստերը երկրպագող հանդիսատես, այլ հաղթանակի հավակնորդ:                                                                   
Հետաքրքրական է, որ դուստրն ինքն է մորը նախապատրաստել մրցույթի համար ու ցույց տվել՝ ինչպես է հարկավոր ճիշտ քայլել բեմի վրա, կեցվածք ընդունել ու մատուցել գեղեցկությունը:
Մայր-դուստր ամուր տանդեմի արդյունքում և՛ Էմին, և՛ Լորին գեղեցկուհու թագի են արժանացել: Դուստրն արժանացել է Miss Grand International Scotland կոչմանը, իսկ մայրը դարձել է մրցույթի «Առաջին Վիցե Միսս»:
Լորին և Էմին խոստովանել են, որ փողոցում իրենց հաճախ շփոթում են քույրերի հետ:
Մայրը հավելել է, որ մրցույթին մասնակցությունն իրեն ավելի է մտերմացրել դստեր հետ:
«Այնքան եմ հպարտանում ինձնով: Նորից ինձ 21 տարեկան եմ զգում: Սա ինձ ապրելու նոր խթան տվեց»-հավելել է կինը: