«Ժողովուրդ» Ազգային ժողովն աչք չի բացում քեֆերից շրջում են նվերների տոպրակը ձեռքներին Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում:
 
Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր: Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին:
 
Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում