Ապրիլի 5-ին, ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գագարինի փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 8.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը ժամը 11.55-ին «ձախ վերին վերջույթների քերծված վերքեր, մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Պիոներական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: