La Opiniоn պարբերականի փոխանցմամբ` Իսպանիայի կոնսորտ թագուհի Սոֆիան հրապարակային վեճ է ունեցել հարսի` թագուհի Լետիցիայի հետ: Իսկ տեսանյութը, որում ակնհայտ երևում են Իսպանիայի թագավորական ընտանիքի կանանց միջև լարված հարաբերությունները, պայթեցրել է համացանցը և բուռն քաննարկումների առիթ դարձել: Գրում է 24tv.ua-ն:
 
Պարզվում է` երջանիկ արքայական ընտանիքը ոչ այնքան կատարյալ է, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ամբողջ աշխարհը նախօրեին ականատես է դարձել թագուհիներ Սոֆիայի և Լետիցիայի լարված հարաբերություններին:
 
Վեճը ծագել է Սուրբ Հարության տոնի կապակցությամբ պատարագից հետո, երբ 79-ամյա Սոֆիա թագուհին ցանկացել է լուսանկարվել թոռների հետ: Թագուհին ձեռքերը դրել է թոռների` Լեոնորի և Սոֆիա կրտսերի ուսերին և ցանկացել լուսանկարվել նրանց հետ, սակայն թագուհի Լետիցիան դեմ է եղել այդ լուսանկարին: Լետիցիան թիկունքով կանգնել է լուսանկարչի առաջ` փորձելով խանգարել վերջինիս լուսանկարել իր դուստրերին թագուհու հետ:
 
Վեճը տեղի է ունեցել անմիջապես տեսախցիկների առաջ, ինչի պատճառով թագավոր Ֆիլիպ VI-ն անհապաղ միջամտել է և կանգնեցրել կանանց: Թագավորական ընտանիքը որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը:
 
Սակայն Ֆիլիպ թագավորի զարմուհին` Հունաստանի կրոնարքայադուստր Մարի Շանթալը որոշել է չլռել և թվիթեր սոցիալական ցանցում անդրադարձել միջադեպին:
 
«Ոչ մի տատիկ արժանի չէ նման վերաբերմունքի: Նա ցույց տվեց իր իրական դեմքը», - գրել է Ֆիլիպի զարմուհին` ակնարկելով Լետիցիայի անթույլատրելի վարքագիծը:
 
 
 
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում