Ինստագրամի հայազգի աստղ Լիլիթ Մարտիրոսյանի հետ դժբախտություն է պատահել. նրա ինստագրամյան էջը ջնջվել է: Առայժմ պատճառները հայտնի չեն, բայց Լիլին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կփորձի իր էջը հետ բերել: Բայց սա դեռ վերջը չէր. համացանցի այլ օգտատերերը, օգտվելով հանգամանքից, Լիլիի անունով նոր կեղծ էջեր են բացել և նրա անվան տակ հետևորդներ են հավաքում: Այս առիթով Լիլիթը հրապարակել է լուսանկար, որտեղ զետեղված են այդ կեղծ էջերը ու հորդորում է իր երկրպագուներին չհետևել այդ էջերին: Oragir.Info կայքը գրում է, որ ջնջվելու հավանական պատճառը մոդելի էրոտիկ բնույթի մերկ լուսանկարներն են եղել: