Այսօր գործադիրում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մի լավ լուր ասաց, մի՝ վատ։
 
Լավն այն էր, որ վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը հրաժարական է տալու։
 
Նման դեպքում «մարդիկ մի լա՜վ շունչ են քաշում», մտքներում կամ թեկուզ բարձրաձայն ասում՝ շուտ պիտի հրաժարական տային։
 
Հետո էլ դեռ մի կարգին չուրախացած, մի վատ լուր ասաց․
 
«Չուրախանաք` շարունակելու ենք աշխատել, տեմպերը չգցեք»։
 
Չնայած գրում են, որ դա կառավարության անդամների համար է ասված, բայց ո՞ր կառավարության անդամը կուրախանա հրաժարական տալուց՝ հո դասից փախնել չի՞․․․
 
Ասված էր հենց մե՛զ համար․ այս իմաստով՝ մեզնից պրծում չունեք․․․ Հրաժարական ենք տալու, հետո՝ գալու։ Շատ չուրախանաք։
 
Ընդունենք դա որպես Կարեն Կարապետյանի անկեղծ խոստովանություն։
 
 
Հասմիկ Բաբաջանյան