NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որոշակի աշխատանքներ են տարվում այս տարվա հուլիս ամսին թոշակները բարձրացնելու ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ թոշակները բարձրանալու են 3 000 դրամով. այժմ նախարարությունը պատրաստում է համապատասխան փաթեթը: Բացի այդ, փորձում են յուրաքանչյուր երեխայի ծննդին զուգահեռ նվազեցնել կուտակային կենսաթոշակային ֆոնդին ուղղվող գումարները. յուրաքանչյուր ծնվող երեխայի հետ մուծվող գումարի չափը փոքրանալու է:
Նշենք, որ 2017թ.-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2018-ին բարձրանալու են թոշակները և բազիսային աշխտավարձերը, ինչը դեռևս իրականություն չի դարձել, և ամենայն հավանականությամբ, այդ հարցը կլուծեն տարվա երկրորդ կեսին, իսկ թե որտեղից են վերցնելու լրացուցիչ գումարները, դեռևս ստույգ չէ:
Չի բացառվում, որ թոշակների բարձրացման «պատասխանատավությունը» և «պտուղները» դրվելու են արդեն նոր վարչապետի ուսերին, որպեսզի նա դափնիները հավաքի և այդ է պատճառը, որ զոհեցին Կարեն Կարապետյանին` ի շահ գալիք վարչապետի, որն, ըստ ամենայնի, լինելու է Սերժ Սարգսյանը: