«Ստացվում է, որ մարդիկ մտածում են, թե Ալեքսանդրից այն կողմ ոչինչ չկա: Ի՞նչ է, ես չե՞մ կարող այլ խնդիրներ ունենալ, չե՞մ կարող ծանոթներ ու բարեկամներ ունենալ, որոնց կողծ պահվածքից կնեղվեմ:  Իմ գրառումը ընդհանրապես կապ չունի Ալեքսանդրի հետ: Շատերը մտածում են, թե ես անխելք եմ ու իմ ընտանեկան հարցերը բարձրաձայնում են, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա անում եմ ոչ թե իրարանցում առաջացնելու համար, ոչ թե որ ես անխելք եմ, այլ նրա համար, որ մարդիկ հասկանան, որ Instagram-ում մարդկանց սիրով լի լուսանկարների հետևում  կան խնդիրներ: Նրանք այնքան երջանիկ չեն, որքան նկարներում է դա երևում:
 
Բայց այդ ամենի մեջ դժբախտություն ևս փնտրել պետք չէ: Եթե ընտանիքում չկա խնդիր, չկան քննարկվող հարցեր, ուրեմն այդ ընտանիքում կա անտարբերություն, ուրեմն զույգերն իրար վրա թքած ունեն: Այսօր բաժանությունները շատացել են, քանի որ շատերին  ուրիշների լուսանկարներից թվում է, թե իրենք են դժբախտ, մյուսները երջանիկ են»,- նշեց նա: