Ամերիկյան հայտնի դերասան, պրոդյուսեր եւ բազկամարտիկ Դուեյն Սկալա Ջոնսոնը, որն ամուսնացած է հայուհի Լորեն Խաշյանի հետ, պատմել է ԱՄՆ քաղաքական կյանքի եւ դրա հանդեպ իր վերաբերմունքի եւ ԱՄՆ նախագահ առաջադրվելու ցանկության մասին։
 
«Ես չէի բացառի այն եւ քծնանք եմ համարում, որ շատ մարդիկ բաց արտահայտվում են այդ մասին։ Ինձ համար մեր երկիրը, ամերիկյան ժողովուրդը, մեր քաղաքացիները, մեր երկրի արԺեքները պարապ խոսքեր չեն։ Այդ պատճառով ես, իհարկե, կքննեի ԱՄՆ նախագահ առաջադրվելու իմ հնարավորությունը»,- հայտարարել է դերասանը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 
Նա նաեւ ասել է, որ մասնավորապես մեծ հարգանք է տածում պետական ծառայության ինստիտուտի եւ ԱՄՆ-ի նախագահի հանդեպ,  սակայն քանի որ ինքը չունի պետական ծառայության փորձ, առայժմ պատրաստվում է մասնակցել ժողովների՝ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։