Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: