Նիկոլ Փաշինյանի քայլերթի մասին բոլորդ գիտեք՝ «Իմ քայլը» անվանմամբ։ ։ Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած պայքար է։ Պատգամավորը կուսակիցների ու համախոհների հետ երկու շաբաթ շարունակ ոտքով կշրջի հանրապետության մի շարք քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ: Հենց այնտեղից էլ, ըստ Փաշինյանի, կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների շարքը։
 
Առաջներում, երբ իշխանության դեմ պայքար էր լինում, պայքարողը «կուռք էր դառնում»։ Դեռ մինչև հիմա ականջներումս հնչում են Լևոն- Լևոն վանկարկումները։ Փորձեիր մի բան ասել Լևոնի մասին՝ «շորերդ կհանեին հագիցդ»։
 
Ինչևէ, երկշաբաթյա քայլերթից հետո Նիկոլենք պիտի Երևան գան։ Մեկ էլ գրառումներ եմ կարդում՝ երբ են Երևան հասնելու։ Մտածում եմ՝ մարդիկ սրտատրոփ սպասում են երթ անողներին, ուրեմն դեռ ինչ որ բան հնարավոր է։ Հանկարծ ինձ բռնեցրի այն բանում, որ տողերի կեսն եմ կարդում․․․ Մյուս կեսի մասին ենթադրում եմ։ Կարդալուց հետո այլ բան հասկացա, ներկայացնում եմ մեկը․
 
 
Անհամբեր սպասում եմ երբա հասնելու Երևան, բռնեմ լիքը սիրեմ սրան)
 
ՀԳ Խոսքը երթավորներին ուղեկցող շան մասին է։
 
ՀԳ Հուսախաբությունը ծանր բան է։ Մարդկանց հուսահատություն արտահայտվում է նրանով, որ կարոտում, սիրում, սպասում են հավատարիմ էակի․․․
 
Դա է քայլերթին մասնակցող շան առեղծվածը, որ այդքան սիրում են։ Մարդիկ կարոտ են հավատարմության։ Քաղաքական առաջնորդների հավատարմության։
 
 
Հասմիկ Բաբաջանյան