SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Թաթուլ գյուղի գերեզմանոցում ուզում է ինքնասպան լինել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարել Թաթուլի գյուղապետը: