Ավտովթար Լոռու մարզում,վիրավորների վիճակը ծանր է
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի 34 TC 371 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
Փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: