Դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում նկարահանվում է  «Երևի» հեռուստասերիալում, սերիալի տեսարաններից մեկում հանդես է  եկել շապիկով, որի վրա է գրված է «Istanbul»` Ստամբուլ: Այս փաստը չի վրիպել հեռուստադիտողների աչքից։ Դերասանուհին բացատրություն է տվել այս ամենի վերաբերյալ․ նրա խոսքով` ի սկզբանե չի տեսել գրությունը, որն առկա է եղել շապիկին:
 
«Ես հենց նոր բացեցի ինտերնետն ու տեսա, որ խոսակցություններ են գնում այդ շապիկի հետ կապված: Ես բացարձակապես չեմ տեսել գրությունը, թե չէ հաստատ չէի հագնի այդ շապիկը, որ այդքան մեծ աղմուկ է  բարձրացրել: Նկարահանումների ընթացում այնքան արագ եմ հագել, որ ընդհանրապես ուշադիր չեմ եղել: Ինչ–որ բան ցույց տալու կամ ապացուցելու միտում չեմ ունեցել: Եթե ինչ-որ բանով վիրավորել եմ մարդկանց, թող ներեն։ Ես այդ շապիկով ինչ-որ հայտարարություն չեմ ցանկացել անել»,-ասաց նա: Եվան վստահեցրեց, որ արդեն հրաժարվել է «Istanbul» գրությամբ շապիկից:
Հարցին, թե ինչպես է փաստը վրիպել նաև  ռեժիսորի, անձնակազմի մյուս անդամների աչքից, դերասանուհին արաձագանքեց. «Միայն այն մարդիկ կնկատեին, ովքեր ընկած ինչ-որ բան են ման գալիս, որ վարկաբեկեին, քննադատեին»: