Երգչուհի Ջուսը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Տեղադրված լուսանկարներում Ջուսը ցույց է տվել իր նոր սանրվածքը: Նա ներկայացել է վարդագույն վարսերով:
 

 
 
Լուսանկարը երգչուհին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Իմ մազերի նոր գույնը»:
 
 

 
 
 
Նշենք, որ 38-ամյա երգչուհի Ջուսը Instagram-ի story բաժնում մի քանի լուսանկար էր հրապարակել կարճ կիսատաբատով, այնքան կարճ, որ երեւակայելու տեղ չէր մնում:
 

 
 
 
Հիշեցնենք, որ Ջուսը երեկ իր Facebook-ի էջում մի քանի լուսանկար էր հրապարակել Հանրային հեռուստատեսության «Եկեք հասկանանք» թոք շոուի նկարահանման հրապարակից, որոնք բավականին բուռն քննարկումների տեղիք են տվել: Բանն այն է, որ երգչուհին նկարահանումներին ներկայացել է լայն եզրեր ունեցող զգեստով, ինչը շփոթության մեջ է գցել օգտատերերից շատերին, որոնք ենթադրել են, թե Ջուսը զգեստի միջոցով փորձել է կոծկել հղիությունը: Խոսակցությունները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցեց Ջուսի հետ, որը հարցը լսելուն պես՝ իրեն բնորոշ հումորով նշել է. 
 

 
 
«Ես, օրինակ, չգիտեի, որ հղի եմ, բայց համացանցում երեւի ինձանից ավելի տեղյակ են»: